
Եգիպտոսը Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ ի պատասխան ավելի վաղ վերջինիս կողմից Կահիրեից սեփական դեսպանին հետ կանչելու: Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Կահիրեում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել օգոստոսի 14-ին ու 15-ին Եգիպտոսում ուժային կառույցների ու իսլամիստ ցուցարարների միջև գրանցված բախումներից հետո:
Դրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն արևմտյան երկրներին մեղադրել էր Կահիրեում գրանցված արյունահեղության նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու մեջ և ՄԱԿ ԱԽ-ին կոչ էր արել արտակարգ նիստ գումարել՝ քննարկելու համար Եգիպտոսում ստեղծված իրավիճակը:
Բացի այդ, Էրդողանը հայտարարել էր, թե Եգիպտոսի իշխանությունները սպանդ են իրականացնում իրենց քաղաքացիներին, ինչից հետո Եգիպտոսի ԱԳՆ-ը Թուրքիային խորհուրդ էր տվել չանցնել չափը: