
Դավութօղլուն Եգիպտոսի հարցը քննարկել է ՀԱՀ-ի ու Կատարի արտգործնախարարների և Քեթրին Էշթոնի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ուեցել Կատարի ու ՀԱՀ-ի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:
Այդ հեռախոսազրույցներում Դավութօղլուն բարձրացրել է Եգիպտոսի վերջին զարգացումների հարցը: ՀԱՀ-ի ու Կատարի արտգործնախարարները նույնպես մտահոգություն են հայտնել տվյալ իրադարձությունների կապակցությամբ և կարևորել են պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի վերադարձը:
Էշթոնի հետ հեռախոսազրույցում Դավութօղլուն ընդգծել է Եգիպտոսում մեծ թվով մարդկանց զոհվելու հանգամանքը, արդյունահեղության հնարավորինս շուտ դադարեցումը և քաղաքական ուժերի կողմից երկխոսություն սկսելը:
Սրանից առաջ էլ Դավութօղլուն Եգիպտոսի հարցը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին բախումների հետևանքով զոհվել է 578 և վիրավորվել է 4201 մարդ: