
Նուրսուլթան Նազարբաևը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնակցելու է այսօր Գաբալայում կայացող Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթաժողովին:
Բացի այդ, Ղազախստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, որոնք նույնպես մասնակցում են վերոնշյալ գագաթաժողովին:
Թյուրքալեզու երկրների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին: Դրանում ներառված է 4 երկիր՝ Թուրքիա, Ղազախստան, Ադրբեջան, Ղրղզստան: