Թուրքիան հետ է կանչել Եգիպտոսում իր դեսպանին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալըն խորհրդակցության նպատակով հետ է կանչվել Անկարա: Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով երեկ մեկօրյա այցով մեկնել էր Թուրքմենստան:

Նշվում է, որ Էրդողանը նման որոշում է կայացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո, ով իր հերթին գտնվում է Ադրբեջանում՝ ուղեկցելով նախագահ Աբդուլլահ Գյուլին: Կահիրեում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալըն պետք է Անկարա վերադառնա երկու օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Գյուլը, Էրդողանը և Դավութօղլուն կտրականապես դատապարտել են Եգիպտոսի ուժային կառույցների կողմից իսլամիստ ցուցարարների դեմ կիրառված գործողությունները, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 500 և վիրավորվել էր մոտ 4000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031