Մեծ մատի կարևոր դերակատարությունը

Մեծ մատը, կամ ինչպես հայերենում ընդունված է ասել՝ բութ մատը, առանձնահատուկ դեր է խաղում մարմնի լեզվի ազդանշանների շարքում, հետևաբար` մարդկային հաղորդակցության մեջ նույնպես:

Վեր բարձրացրած բութ մատը գերակայության, ինքնավստահության, հիերարխիական բարձր աստիճանի, տիրակալության արտահայտություն է: Այդ ժեստը, որպես կանոն, ասոցացվում (զուգորդվում) է բարձր ստատուսի (կարգավիճակ) հետ:

Հիշենք Ջոն Քենեդու հայտնի պոզան, երբ նա ձեռքերը դնում էր գրպանը` դուրս թողնելով բութ մատերը: Նույն ձևով էր մարդկանց ներկայանում նրա եղբայրը` Ռոբերտը: Այդպես է պատկերված իր շատ նկարներում արքայազն Չարլզը:

putin-fingerՊետական պաշտոնյաները, իրավաբանները, դասախոսները հաճախ են բռնում պիջակի լացկանը (դարձածալ)` դուրս թողնելով բութ մատը:
Ամերիկյան ազգային խոշոր լուսանկարչական ստուդիաների ցանցը պահանջում է, որ գովազդային պաստառներում կանայք անպայման գոնե մի ձեռքով բռնեն հագուստի օձիքը` դուրս թողնելով բութ մատը: Ակնհայտ է, որ այդ ֆիրմայի մարքետոլոգները լավ հասկանում են, որ բութ մատների ցուցադրումը վստահության և բարձր ստատուսի ազդանշան է:

 

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat.am

Տեսանյութեր

Լրահոս