Բաժիններ՝

2.1 միլիոն դոլար՝ դանակի համար

1966 թվականին Բուստեր Վարենսկին որոշեց իր համար անձնական օգտագործման դանակ պատրաստել: 40 տարի անց նա համարվեց նախորդ դարի՝ դանակի վարպետներից լավագույնը: 30 տարեկանում Վարենսկին դարձավ դանակ պատրաստող միության ղեկավարը: Նրա ստեղծած դանակների «Legacy» շարքում ընդգրկված էր 4 դանակ՝ պատրաստված 18 կարատ կշռով ոսկուց:

Այն համարվում է ամենաթանկը ժամանակակից դանակների շարքը աշխարհում: Ամենաթանկ  դանակը կոչվում է «Gem of the Orient»: Այն ստեղծվել է ճապոնացի հաճախորդի պատվերով: Դանակի փականը պատրաստված է ոսկուց և զարդարված է ավելի քան 150 զմրուխտներով, որոնց ընդհանուր կշիռը կազմում է 10 կարատ: Բացի այդ, դանակի ձևավորման ժամանակ օգտագործվել են 9 ադամանդներ՝ 5 կարատ ընդհանուր կշռով: Ճապոնացու պատվերի իրագործումը Վարենսկիից 10 տարի է պահանջել: Աշխարհի ամենաթանկ ժամանակակից դանակը սկզբնապես վաճառվել է 1,2 միլիոն դոլարով, սակայն գնորդն այն ավելի ուշ վաճառքի է հանել 2,1 միլիոն դոլարով:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս