Բաժիններ՝

Տարեսկզբից Վրաստանի արտաքին պետական պարտքը նվազել է գրեթե 200 միլիոն դոլարով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին պետական պարտքի ծավալը և պետական երաշխիքների տակ վերցված վարկերը 2013 թվականի հուլիսի 31-ի դրությամբ կազմում է 4.159.040.000 դոլար: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ տարեսկզբից Վրաստանի պետական պարտքը նվազել է 198.1 միլիոն դոլարով: Ընդհանուր գումարից Վրաստանի կառավարության պարտքը կազմում է 3.942.492.000 դոլար:

Վրաստանն ունի 17 երկկողմ վարկատու երկիր, որոնց ընդհանուր առմամբ պարտք է 762.223.000 դոլար: Դրանց մեջ է մտնում նաև Հայաստանը, որին Վրաստանը պարտք է 14.906.000 դոլար: Ադրբեջանն Վրաստանը պարտք է 12.618.000 դոլար, Թուրքիային՝ 24.126.000 դոլար, Իրանին՝ 9.844.000 դոլար, իսկ Ռուսաստանին՝ 103.444.000 դոլար:

Պետություններից բացի, Վրաստանի վարկատուներ են հանդիսանում նաև միջազգային ինստիտուտները, որոնց Վրաստանը պարտք է 2.677.000.000 դոլար, որից 1.283.000.000 դոլարը՝ Համաշխարհային բանկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս