
Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքի» համար միակ աղբյուրը չէ. ԵՄ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը շարունակելու է աշխատել Ադրբեջանի և ներգրավված բոլոր երկրների հետ՝ մեծացնելու համար «Հարավային գազային միջանցքով» մատակարարումների ծավալը:
Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոչիյանչիչը. «Ադրբեջանը կարելի է որակել որպես պիոներ տվյալ գործընթացում: Սակայն կան նաև պոտենցիալ այլ աղբյուրներ ևս ԵՄ-ը Թուրքիայի հետ կապող «Հարավային գազային միջանցքի» համար, ինչպիսիք են Արևելյան Միջերկրածովը, Իրաքի և այլ երկրներ:
ԵՄ-ը ողջունում է «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) կառուցման մասին որոշումը, ինչը հանդիսանում է կարևոր քայլ «Հարավային գազային միջանցքի» ավարտման ճանապարհին»: