Բաժիններ՝

Սեպտեմբերին Դիարբեքիրում կանգնեցվելու է «Համատեղ ցավերի» հուշարձանը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուր շրջանի ղեկավար Աբդուլլահ Դեմիրբաշը, ով ներկայացնում է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ), հայտարարել է, որ իրենք կառուցել են «Համատեղ ցավերի» հուշարձան, որը Սուրում կկանգնեցվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Այն խորհրդանշելու է Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում ցեղասպանության ենթարկված հայերի, ասորիների, քրդերի, մուսուլմանների, եզդիների ու հրեաների հիշատակը: Ընդգծվում է, որ սա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի համար:

Գրքի տեսքով, որի վրա առկա է լինելու արտասուք և կրակ, այդ հուշարձանի երկարությունը կազմելու է 3 մետր, լայնությունը՝ 2 մետր, իսկ քաշը՝ 1 տոննա: Հուշարձանի վրա վեց լեզվով (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն, եբրայերեն ու արաբերեն) գրված է լինելու «Ցավերը մեկտեղեցինք, որ ևս մեկ անգամ չվերապրենք դրանք»:

Դեմիրբաշն ընդգծել է, որ այդ ժողովուրդները շատ մեծ ցավեր են վերապրել. «Բոլորս, մեր ցավերի հարցում մրցակցելու փոխարեն, պետք է, մեկտեղելով դրանք, ջանքեր գործադրենք այդ ցավերին վերջ դնելու համար:

Այդ պատճառով էլ մենք կառուցելու ենք ընդհանուր վշտի հուշարձան, որը մեզ կառերեսի մեր անցյալի հետ: Մեր նպատակն է դրանով Դիարբեքիրը ներկայացնել որպես ժողովուրդների ու հավատքների մի պարտեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս