
Այս տարի Ադրբեջանում կրճատվել է նավթի արդյունահանման ծավալը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանում կրճատվել է նավթի արդյունահանումը՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:
Այս մասին են վկայում պետական վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում երկրում արդյունահանվել է 25.5 միլիոն տոննա նավթ և 10.3 միլիարդ խորանարդ մետր գազ:
Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ Ադրբեջանում նավթի արդյունահանումն այս տարի կրճատվել է 1.2 տոկոսով, իսկ գազի արդյունահանումը մնում է կայուն:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալը կազմելու է 43.2 միլիոն տոննա, իսկ գազի արդյունահանման ծավալը՝ 28.8 միլիարդ խորանարդ մետր: