
Ավելի քան 100.000 ստորագրություն՝ WikiLeaks-ի տեղեկատու Մենինգին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու օգտին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks-ի տեղեկատու Բրեդլի Մենինգին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնելու համար հավաքված ստորագրությունները երեկ ուղարկվել են Օսլո՝ Նոբելյան հանձնաժողով:
Ավելի քան 100.000 ստորագրություն պարունակող փաստաթուղթը հանձնել է ամերիկացի լրագրող ու իրավապաշտպան Նոման Սոլոմոնը: Վերջինս ընդգծել է, որ Բրեդլի Մենինգն իրեն ենթարկել է վիթխարի ռիսկի՝ բացահայտելով Իրաքում պատերազմի անընդունելությունն ընդգծող նյութեր:
Սոլոմոնի կարծիքով՝ Մենինգը նման կերպ արագացրել է իրաքյան պատերազմի ավարտը, ինչի համար էլ նրան պետք է հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ: