Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը՝ ուսման վարձավճարների թանկացման մասին

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ասել, որ որևէ մեկը կարող է կողմ լինել ուսման վարձերի թանկացմանը՝ անհեթեթություն է: Մենք պետք է թափանցիկ դարձնենք բուհերի բյուջեների ծախսերը: Բուհերի ներքին որոշումն է թանկացնել ուսման վարձը, և ես ըմբռնումով եմ մոտենում: Ակնհայտ է, որ պետությունը չի կարող ներքին ինքնավարության դրսևորումն ամբողջությամբ թողնել բուհերի վրա: Մենք օրենսդրական նոր նախաձեռնություն ենք անելու և կառավարությունն իրեն իրավունք է վերապահելու սահմանել վարձերի վերին շեմը»:

Նա նաև նշել է, որ սոցիալական խոցելի խավերի ուսանողների համար պետք է հստակ քայլեր անեն. «Փարոսի» համակարգում ընդգրկված ուսանողները կկարողանան 50 տոկոս զեղչ ստանալ. «Մենք կարեւորում ենք ուսման վարձերի զեղչերը: Ընդլայնելու ենք պետպատվերը՝ պետության համար գերակա մասնագիտությունների: Շուրջ 100 պետպատվերի տեղ թափուր է մնացել, օրինակ՝ Ագրարային համալսարանում շուրջ 60 տեղ կա: Մենք ունենք մասնագիտական շեղում՝ բոլորն ուզում են դառնալ իրավաբաններ, լեզվաբաններ, բայց դրանք գերակա ճյուղեր չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս