
Նազարբաևի նստավայրի պոռնոկադրերը (տեսանյութ)

Tengrinews–ի փոխանցմամբ՝ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում գտնվող Հանրապետության պալատի ճակատային մասում տեղադրված էկրանով հեռարձակվել է անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութ, ինչն էլ ավելի ուշ հայտնվել է You Tube վիդեոհոսթինգում:
Ներկայումս պալատի ղեկավարությունը փորձում է պարզել տեղի ունեցածի պատճառը: Հիմնարկի փոխտնօրեն Սերգեյ Իվանովը լրագրողներին հայտնել է, որ դիսփլեյը կարող է ղեկավարվել համացանցի միջոցով, ընդ որում՝ էկրանի սնուցումը տեխնիկական պատճառներով երբեք չի անջատվում:
Նշվում է, որ մոնիտորի ղեկավարման գաղտնաբառն իմացել է միայն երկու մարդ: Ներկայումս տեխնիկական անձնակազմը գտնվում է արձակուրդում: Նախնական վարկածով՝ միջադեպը գրանցվել է ցանցահենների իրականացրած հարձակման հետևանքով: Ապրիլին նմանատիպ միջադեպ գրանցվել էր Բելառուսում: