
Ճապոնիան ժամանակավորապես դադարեցնում է իր բոլոր ատոմային ռեակտորների աշխատանքը

ДЕЛО բիզնես-պորտալի փոխանցմամբ՝ Ճապոնիայի բոլոր ատոմային ռեակտորները ժամակավորապես փակվելու են՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 15-ից: Այս մասին այսօր հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները:
Հաջորդ ամսվանից դրանք կենթարկվեն պլանային ստուգման ու տեխսպասարկման: 2011 թվականի մարտին կործանիչ երկրաշարժի ու ցունամիի հետևանքով գրանցված «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի աղետից հետո մինչև 2012 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում շահագործումից հանվել են բոլոր 50 ռեակտորները:
Օիի ատոմակայանի երկու էներգաբլոկների աշխատանքը վերականգնվել էր նախորդ տարվա հուլիսին: Այսպիսով, 14 ամսվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայում չի շահագործվի որևէ միջուկային ռեակտոր: