
Ադրբեջանի իշխող կուսակցությունը հերքել է, որ Պուտինի այցը կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր փոխքարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հերքել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցը կապված է հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը կանոնավորապես այցելում է Ադրբեջան, և սա նրա հերթական այցերից մեկն է (Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Ադրբեջան է այցելել 7 տարի առաջ – 168.am):
Նովրուզովը հերքել է նաև այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվելու է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի հարցը, ով ներկայումս սպասում է Ռուսաստանի քաղաքացիությունից դուրս գալուն:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: