
Վրաստանի ԿԸՀ-ի նախկին նախագահը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պաշտոնից հրաժարական տված Զուրաբ Խարատիշվիլին մտադիր է առաջադրվել Վրաստանի նախագահի պաշտոնում:
Այս մասին հայտնել է Խարատիշվիլիի ընկերը, ով ցանկացել է չհայտնել անունը: Ուշագրավ է, որ Խարատիշվիլին որոշել է ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը լքել նախագահական ընտրությունների անցկացվելուց 2.5 ամիս առաջ: Նա տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:
Խարատիշվիլին ինքը դեռ որևէ հայտարարություն չի արել այդ կապակցությամբ: Ակնկալվում է, որ նա նման հայտարարությամբ հանդես կգա օգոստոսի 15-ին: