
Էրդողանն օգոստոսի 15-ին մեկնելու է Թուրքմենստան

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 15-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետական ապարատում եղած աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Էրդողանի այդ այցն իրականացվում է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համապատասխան հրավերի հիման վրա: Իր թուրքմենական այցի շրջանակներում Էրդողանն այցելելու է նաև Կասպից ծովի ափին ընկած Ավազա շրջան: