
Հռոմի պապը մուսուլմաններին անվանել է եղբայրներ

BBC-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը մուսուլմաններին անվանել է եղբայրներ: Դա տեղի է ունեցել կիրակի, Հռոմում: Պապը շնորհավորել է «մեր մուսուլման եղբայրներին»՝ կապված Ռամադան ամսվա ավարտվելու հետ:
Նա քրիստոնյաներին ու մուսուլմաններին կոչ է արել փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և փոխըմբռնումն ամրապնդել նոր սերունդների կրթման ու դաստիարակման ճանապարհով:
Ի տարբերություն իր նախորդների՝ Ֆրանցիսկոսը որոշել է ամառային ամիսներն անցկացնել Վատիկանում և չմեկնել Կաստել Գանդոլֆոյի պաշտոնական նստավայր: