
Բրիտանական իշխանություններն ավելի քան 160 միլիոն ֆունտ սթեռլինգ են հատկացրել «հեծանվային հեղափոխությանը»

Euromag-ի փոխանցմամբ՝ բրիտանական իշխանություններն ավելի քան 160 միլիոն ֆունտ սթեռլինգ են հատկացրել «հեծանվային հեղափոխության» իրականացմանը: Խոսքը գնում է հեծանվորդների համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման և այն միջոցների ձեռնարկման մասին, որոնք երկրի ճանապարհները կդարձնեն ավելի հարմարավետ՝ երկանիվ այդ տրանսպորտով տեղաշարժվելու համար:
Հատկացված միջոցները բաշխվելու է Մեծ Բրիտանիայի 8 քաղաքների միջև, որոնց թվում են նաև Բիրմինգհեմը, Մանչեսթերն ու Լիդսը, ինչպես նաև 4 ազգային պարկերը:
Մոտ ժամանակներս երկրում բացվելու են հեծանվային հարմարավետ հարյուրավոր նոր երթուղիներ, ինչը զգալիորեն կբարելավի տրանսպորտային իրավիճակը: Մեծ Բրիտանիայում գնալով աճում է հեծանվով երթևեկել ցանկացողների քանակը:
Ելնելով հեծանվորդների անվտանգության նկատառումներից՝ սահմանափակվել է հեծանվորդների համար արագությունը՝ սահմանվելով 32 կմ/ժամ արագություն: Բեռնատարների վարորդներին պարտադրելու են իրենց մեքենայի վրա տեղադրել հավելյալ եզրային հայելիներ:
Քննարկվում է նաև բրիտանական քաղաքի կենտրոններով մեծածավալ մեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորությունը: Հեծանվորդների համար ճանապարհների վտանգավոր հատվածներում տեղադրվելու են հատուկ նշաններ: