
Մոհամմեդ Մուրսին կալանքի տակ կմնա ևս 15 օր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 15 օրով երկարաձգվել է Եգիպտոսի՝ պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիին կալանքի տակ պահելու ժամկետը: Այսպիսի որոշում են ընդունել Եգիպտոսի նոր իշխանությունները: Միևնույն ժամանակ չի հաղորդվել, թե կոնկրետ որ գործով է երկարաձգվել նրա կալանքի ժամկետը:
Ցայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է պահվում նախկին նախագահը: Մոհամմեդ Մուրսին զինվորականների կողմից գահընկեց է արվել 2013 թվականի հուլիսի 3-ին, ինչից հետո նախ պահվում էր տնային կալանքի տակ, ապա իսկական կալանքի տակ: Դրանից հետո Եգիպտոսում չեն դադարում Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումները: