Սիրիական բանակը սկսում է ողջ պատերազմի ընթացքում իր խոշորագույն հարձակումը. Al-Habar Press
Լիբանանյան Al-Habar Press թերթի փոխանցմամբ՝ սիրիական բանակը սկսում է նոր, պատերազմի ընթացքում իր ամենախոշոր հարձակումը: Սիրիական բանակը նոր կամպանիա է սկսում երկրի ողջ տարածքում, ահաբեկիչների կողմից զավթված բոլոր տարածքներում՝ նպատակ հետապնդելով վերականգնել վերահսկողությունը սահմանների, այդ թվում նաև Թուրքիայի ու Լիբանանի հետ սահմանների նկատմամբ:
Հարձակումը սկսվելու է Լիբանանի հետ սահմանին գտնվող Զաբադանիում, ապա շարունակվելու է Դամասկոս, Համա և Հոմս նահանգներում: Թերթի աղբյուրը հայտնել է, որ սիրիական բանակը մասշտաբային պատրաստություններ է տեսնում Լիբանանի հարակից շրջաններում և ստեղծել է հարվածային խմբավորում՝ բաղկացած բանակային ընտրյալ ստորաբաժանումներից ու Պաշտպանության ժողովրդական կոմիտեների ուժերից:
Զաբադանիի և հարակից գյուղերի մոտ է կենտրոնացվում ռազմական ծանր տեխնիկա: Զաբադանիի ու հարակից գյուղերի ազատագրումից հետո բանակը «մաքրելու» է Դամասկոսի ու Հոմսի մնացյալ շրջանները, որոնք դեռ գտնվում են ապստամբների վերահսկողության տակ, մասշտաբային կամպանիա է իրականացնելու Համայում, ապահովելու է հարակից շրջանների անվտանգությունը, ավարտելու է Լաթաքիայի ճակամատամարտը և դուրս է գալու Հալեպ:
Թերթի աղբյուրն ընդգծել է Համայի կամպանիայի հատուկ կարևորությունը, քանի որ դրա հաջող ավարտի դեպքում կկտրվի ապստամբների մատակարարման ճանապարհը: