
Իվանիշվիլին պաշտոնապես ներկայացրել է «Վրացական երազանքի» նախագահի թեկնածուին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Գեորգի Մարգվելաշվիլիին պաշտոնապես հանրությանը ներկայացրել է որպես իշխող «Վրացական երազանք» դաշինքի նախագահի թեկնածու:
Իվանիշվիլիի խոսքերով՝ Մարգվելաշվիլին եվրոպական ոճի առաջնորդ է՝ ընդգծելով, որ իրենք պատրաստվում են հաղթանակի: Իվանիշվիլին Մարգվելաշվիլիին բնութագրել է որպես տաղանդավոր, անկախ, համարձակ ու անմիջականորեն ինտելեկտուալ:
Իվանիշվիլին խոստացել է, որ առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն ազատ ու արդար: Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հոկտեմբերի 27-ին: Իսկ թեկնածուների պաշտոնական գրանցումը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին: