
ԱՄՆ-ը բացել է փակած 19 դեսպանատներից ու հյուպատոսություններից 18-ը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը բացել է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում իր 19 դեսպանատներից ու հյուպատոսություններից 18-ը:
Դրանք փակվել էին նախորդ շաբաթ՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Խարֆը:
Նախկինի նման փակ է մնում Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև Պակիստանի Լահոր քաղաքում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը: