
Ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը նշանակվել է օգոստոսի 18-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) իր հանրահավաքը նշանակել է օգոստոսի 18-ին, որում պահանջելու է պայմաններ ապահովել հոկտեմբերի 9-ին ազատ ու արդար նախագահական ընտրություններ անցկացնելու համար:
Ակցիան կդառնա նաև ԺՈՒԱԽ-ի կողմից նախագահի թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովի աջակցման հանրահավաք: Համապատասխան որոշումն ընդունվել է երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ԺՈՒԱԽ-ի նիստում: Հանրահավաքն անցկացվելու է օգոստոսի 18-ին՝ ժամը 17.00-20.00:
Բաքվի գործադիր իշխանություններին ուղղվելիք իրազեկման մեջ նշվելու է, որ հանրահավաքին մասնակցելու է 20.000 մարդ: ԺՈՒԱԽ-ը գտնում է, որ դեռ սպառված չեն Ռուստամ Իբրահիմբեկովին պաշտոնապես գրանցելու հնարավորությունները: