Բաժիններ՝

Հայաստանը դեռ ճգնաժամի ճահճում է` ի տարբերություն հարևանների

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս տարբեր ամբիոններից հայտարարել է, թե Հայաստանը հաղթահարել է 2008թ-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը և արդյունաբերության «դիվերսիֆիկացման շնորհիվ» ավելի պատրաստ է ճգնաժամի երկրորդ ալիքին: Սակայն վիճակագրությունն այլ բան է ասում՝ Հայաստանը բոլորովին էլ չի հաղթահարել ճգնաժամը, այսինքն՝ չի վերականգնել համախառն ներքին արդյունքի նախաճգնաժամային ծավալները: Մինչդեռ, մեր հարևան երկրները վերականգնել ու գերազանցել են 2008-ի իրենց ՀՆԱ ցուցանիշները:

Այսպես, Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 2008-ին եղել է 11.6 մլրդ դոլար, 2009-ին նվազել է մինչև 8.6 մլրդ դոլար, ապա, հետզհետե աճելով, 2012 թ-ին հասել է 9.9 մլրդ դոլարի:

Ադրբեջանի ՀՆԱ-ն 2008թ-ին եղել է 48.8 մլրդ դոլար, 2009-ին՝ կրճատվել մինչև 44.2 մլրդ դոլար, 2012թ-ին՝ հասել 67.2 մլրդ դոլարի:

Վրաստանի ՀՆԱ-ն 2008-ին եղել է 12.8 մլրդ դոլար, 2009-ին՝ կրճատվել մինչև 10.7 մլրդ դոլար, 2012-ին՝ հասել 15.8 մլրդ դոլարի:

Թուրքիայի ՀՆԱ-ն 2008-ին եղել է 730.3 մլրդ դոլար, 2009-ին՝ կրճատվել մինչև 614.5 մլրդ դոլար, 2012-ին՝ հասել 789.2 մլրդ դոլար:

Ռուսաստանի ՀՆԱ-ն 2008թ-ին եղել է 1.6 տրլն դոլար, 2009-ին՝ կրճատվել մինչև 1.22 տրլն դոլար, 2012-ին՝ հասել 2.0 տրլն դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս