Բաժիններ՝

Ռուսաստանը վտանգավոր է համարում հայկական թառափը

«Россельхознадзор»-ը աշխարհի 26 երկրներից ներմուծվող սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն է անցկացրել և դրանց մեջ աղիքային ցուպիկ և այլ վտանգավոր բակտերիաներ հայտնաբերել: Ինչպես հաղորդում է  ծառայության պաշտոնական կայքը, առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել Հայաստանից ներկրված թափառ ձկան, Էստոնիայից ներկրված սառեցված սաղմոնիկ ձկան, Չիլիից ներկրված սառեցված իշխանի, Ֆրանսիայից ներկրված խոզապուխտի, Ֆարեյան կղզիներից ներկրված սառեցված սկումբրիայի, Ուրուգվայից ներկրված սառեցված գառան մսի, Թաիլանդից ներկրված աղի չորացված անչոուսի, ԱՄՆ-ից ներկրված սև սառեցված ձողաձկան, Պորտուգալիայից ներկրված սառեցված խոզի մսի, Լեհաստանից ներկրված խոզաճարպի, Պարագվայից ներկրված սառեցված տավարի մսի, Նոր Զելանդիայից ներկրված գառան մսի, Լիտվայից ներկրված կենդանական յուղի, Հոլանդիայից ներկրված խոզի մսի, Չինաստանից ներկրված ծովախեցգետնի, Կանադայից ներկրված սառեցված խոզի մսի, Իտալիայից ներկրված սառեցված խոզի լեզվի, Իռլանդիայից ներկրված սառեցված խոզի մսի, Դանիայից ներկրված սառեցված խոզի մսի, Վիետնամից ներկրված դեղին թյուննոս ձկան, Բելգիայից ներկրված սառեցված խոզի մսի, Բելառուսից ներկրված կաթնաշոռի, Արգենտինայից ներկրված տավարի մսի, Բրազիլիայից ներկրված սառեցված տավարի մսի և Նորվեգիայից ներկրված սառեցված ձողաձկան մեջ: Թվարկված բոլոր սննդամթերքների վրա սահմանվել է լաբորատոր ուժեղացված հսկողություն, իսկ մի քանի մթերքների ներկրման վերաբերյալ որոշ ժամանակով մատակարարումը դադարեցնելու որոշում է ընդունվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս