Բաժիններ՝

eBay-ում աճուրդի հանված Նարեկացու ձեռագրի գնման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է

eBay-ում աճուրդի է հանվել Նարեկացու ձեռագիրը՝ 30.000 դոլար մեկնարկային գնով: Մեսրոպ Մաշտոցի մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը Tert.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ իրենք հիմա դեռ փորձում են պարզել աճուրդի մասին եղած տեղեկատվության իսկությունը, և թե ով է տեղադրել:

«Մենք միշտ էլ հետաքրքրվում ենք նման տեղեկություններով և հնարավորության դեպքում աշխատում ենք ձեռք բերել մեզ համար արժեքավոր գրքեր: Վերջին շրջանում Նարեկացու 2 շատ արժեքավոր ձեռագրեր ենք գնել: Մեզ այդ հարցում սովորաբար օգնում են բարերարները:- նշել է Հրաչ Թամրազյանը,- Այս աճուրդի մասին այսպիսի աղմուկ է բարձրացվել, որովհետեւ տարածվել է համացանցում: Ես ձեզ շատ բան չեմ կարող ասել այս պահի դրությամբ, եթե ունենաք հավելյալ տեղեկություններ՝ կտրամադրենք»:

eBay-ում աճուրդի հանված ձեռագրի գնման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս