Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԸՀ-ը հաստատել է Իլհամ Ալիևի թեկնածությունը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԿԸՀ-ը հաստատել է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար Իլհամ Հեյդարօղլու Ալիևի թեկնածությունը: Վերջինս առաջադրվել էր իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) կողմից, որի նախագահը հանդիսանում է հենց Իլհամ Ալիևը:

Նշվում է, որ սրանից առաջ ԿԸՀ են ներկայացվել վեց թեկնածուների փաստաթղթեր: Իլհամ Ալիևից բացի, խոսքը գնում է «Ազադլըղ» կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջի, «Քաղաքացիների ու զարգացման» կուսակցության նախագահ Ալի Ալիևի, «Ադրբեջանի լիբերալ» կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևի, իրավաբան Իլգար Մամեդովի (Ալթայ), «Ումիդ» կուսակցության նախագահ, սեփական նախաձեռնությամբ առաջադրված Իգբալ Աղազադեի մասին:

Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս