Բաժիններ՝

Շուտով շահագործման կհանձնվի «Հորադիզ-Ասլանդյուզ» սահմանային անցակետը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանական կողմը պատրաստվում է շահագործման հանձնել Հորադիզի հատվածում կառուցվող իրանա-ադրբեջանական սահմանային անցակետը: Անցակետի շինարարական աշխատանքները մոտենում են իրենց ավարտին:

Ստեղծվել են անձնագրային վերահսկողության և բեռների ստուգման կետեր: Դրա հետ մեկտեղ Հորադիզ քաղաքից դեպի սահմանային անցակետ տանող ճանապարհին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, որոնք կավարտվեն մի քանի շաբաթ անց:

«Հորադիզ-Ասլանդյուզ» անցակետը բացվելու է հիմնականում հետիոտների անցման համար: Ադրբեջանից Իրան, ինչպես նաև Նախիջևան և հակառակ ուղղությամբ գնալու համար տրանսպորտային միջոցներն օգտվելու են Բիլյասուվարի անցակետից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս