Բաժիններ՝

Հնդկական արտադրության առաջին ատոմային սուզանավն անցնում է վերջին փորձարկումները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Հնդկաստանի կառուցած առաջին ատոմային սուզանավ Arihant-ը (Թշնամիների կործանիչ) պատրաստ է բաց ծովում անցնել փորձարկումների վերջին փուլը: Այս մասին այսօր հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը:

Arihant-ը ջուրն է իջեցվել 2009 թվականի հուլիսին և ընթացքային փորձարկումներին ձեռնամուխ է եղել 2010 թվականի փետրվարին: Ատոմային սուզանավի ջրատարողությունը կազմում է 6000 տոննա, կորպուսի երկարությունը` 110 մետր, արագությունը` 24 հանգույց, անձնակազմը` 95 մարդ:

Նշվել է, որ սուզանավը ստանալու է 533 միլիմետր տրամաչափի 6 տորպեդային ապարատ և K-15 Sagarika տիպի բալիստիկ հրթիռների արձակման 12 հոր: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանը պլանավորել է կառուցել 5 ատոմային սուզանավ:

Ներկայումս նրա ռազմածովային ուժերի տրամադրության տակ առկա է ևս մեկ սուզանավ` К-152, որը 2012 թվականին 10 տարի վարձակալությամբ նրան է հանձնել Ռուսաստանը: Նրա բազայի վրա իրականացվում է հնդկական արտադրության սուզանավերի անձնակազմերի ծառայության նախապատրաստությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս