Բաժիններ՝

Ձյուդոյի իր մարզչին հրաժեշտ տալուց հետո Պուտինը միայնակ անցել է Սանկտ Պետերբուրգի փողոցներով (տեսանյութ)

Ռուսական РИА-Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժամանել է Սանկտ Պետերբուրգ` հրաժեշտ տալու համար ձյուդոյի իր մարզիչ, 76-ամյա Անատոլի Ռահլինին, ով տևական ծանր հիվանդությունից հետո մահացել է օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը:

Սգո արարողությունն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի Կոնդրատևյան պողոտայի վրա գտնվող Ձյուդոյի կենտրոնի շենքում: Իր մարզչին հրաժեշտ տալուց հետո նախագահը ցանկացել է մնալ միայնակ և անցել է ամայի փողոցով:

images (2)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս