Բաժիններ՝

Իսրայելական անօդաչու թռչող սարքերն ավիահարվածներ են հասցրել Եգիպտոսի տարածքին. Al Jazeera

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` իսրայելական անօդաչու թռչող սարքերն (ԱԹՍ) անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Եգիպտոսի տարածքին` Սինայի թերակղզուն: Ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, որոնց կասկածում էին Իսրայելի նկատմամբ ահաբեկչություններ և հրթիռային հարձակումներ նախապատրաստելու մեջ:

Եգիպտական կողմը պնդում է, որ այդ օպերացիան պլանավորված է եղել նախապես և իրականացվել է Կահիրեի համաձայնությամբ: Իսրայելի տվյալ գործողությունն առաջինն է` սկսած 1979 թվականից:

Նշվում է, որ 2013 թվականի հուլիսին եգիպտական բանակը Սինայի թերակղզում ոչնչացրել է մոտ 60 զինյալի: Զինյալների դեմ պայքարելու համար Եգիպտոսը Սինայի թերակղզում կենտրոնացրել է զգալի ուժեր, այդ թվում նաև գրոհիչ ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031