Բաժիններ՝

ԱՄՆ-ը վաղը բացելու է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փակված իր 19 դեսպանատներից ու հյուպատոսություններից 18-ը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ն առաջիկա կիրակի բացելու է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իր 19 դեսպանատներից ու հյուպատոսություններից 18-ը, որոնք իրենց աշխատանքն ահաբեկչական սպառնալիքի պատճառով կասեցրել են մեկ շաբաթ առաջ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Վերջինիս խոսքերով` Եմենի մայրաքաղաքում Սանայում գտնվող ԱՄՆ դեսպանատունը նախկինի նման կմնա փակ, ինչի պատճառն առկա տեղեկատվությունն է ահաբեկչական հարձակումների պոտենցիալ սպառնալիքի մասին, որը բխում է «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորումից:

Բացի այդ, չի գործելու նաև Պակիստանի Լահոր քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունը, որն ահաբեկչական սպառնալիքի մասին հավաստի տեղեկությունների պատճառով փակվել է հինգշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս