Իրանն ու Զիմբաբվեն գաղտնի արձանագրություն են ստորագրել ուրանի մատակարարման մասին. Times

Բրիտանական Times թերթի փոխանցմամբ` Իրանի ու Զիմբաբվեի կառավարությունները գաղտնի արձանագրություն են ստորագրել` կապված Իրանին ուրանային հումք մատակարարելու մտադրության հետ: Այս մասին հայտարարել է Զիմբաբվեի հանքարդյունաբերության փոխնախարար Գիֆթ Չիմանիկիրեն:

Թերթի տվյալներով` Թեհրանը պլանավորել է Զիմբաբվեից բերվող ուրանն օգտագործել միջուկային զենքի արտադրության համար`շրջանցելով Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները: Թերթի պնդմամբ` արձանագրությունը ստորագրվել է դեռևս 2012 թվականին, ինչն այժմ կարող է դառնալ միջազգային սկանդալի պատճառ:

ԱԷՄԳ-ի մասնակից երկրներից մեկն ավելի վաղ հետախուզական տվյալների վրա հենված զեկույց էր պատրաստել, որի համաձայն, 2010 թվականին տվյալ ժամանակվա Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին գաղտնի հանդիպում է ունեցել Զիմբաբվեի հանքարդյունաբերության ոլորտի ղեկավարների հետ: Նրա նպատակը եղել է ուրանի գնման վերաբերյալ բանակցությունների վերսկսումը:

Տեսանյութեր

Լրահոս