Բաժիններ՝

Ֆրանսիայի բուհերում կարող է արգելվել հիջաբ կրելը

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են դիտարկել բուհերում և բարձրագույն ուսումնական այլ հաստատություններում հիջաբի (մահմեդական գլխաշոր) կրելն արգելող օրինագիծը:

Ֆրանսիայում արդեն իսկ արգելված է հիջաբ կրելը հասարակական վայրերի մեծ մասում: Նախկինում նման նախաձեռնությունները հարուցել են մուսուլմանական համայնքի բուռն բողոքը և հանգեցրել զանգվածային անկարգությունների:

Ֆրանսիայի Ինտեգրման գործերով Ազգային խորհուրդը մշակել է 12 կետանոց ծրագիր՝ միտված բուհերում «կրոնական չեզոքությանը» ու աշխարհիկ բնույթին աջակցելուն: Փաստաթուղթը դիտարկվելու է երկրի խորհրդարանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս