Բաժիններ՝

Ճապոնիան հերթական բողոքն է հայտնել Չինաստանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի ԱԳՆ-ն այսօր իր մոտ է կանչել Չինաստանի դեսպանին և հայտնել «վճռական բողոք»՝ կապված Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների մոտ չինական կողմի ցուցաբերած ակտիվության հետ:

Այս մասին նշված է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Դրանում նշված է, որ վերջին օրերին հաճախակիացել են Չինաստանի (նորաստեղծ) ծովային ոստիկանության նավերի մուտքը Սենկակու կղզիների գոտի: Մասնավորապես, երեկ այնտեղ է մուտք գործել չինական 4 նավ, որոնք շարունակում են մնալ վիճելի կղզիների գոտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս