Հարավային Օսիային հատկացվելու է ռուսական հեռախոսային կոդ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի բաժանորդներն օգտվելու են Ռուսաստանի միջազգային հեռախոսակապի կոդից: Հանրապետության հետ համապատասխան համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Դրանով նախատեսվում է, որ Հարավային Օսիան ստանում է ռուսական հեռախոսային համարակալումից օգտվելու ժամանակավոր իրավունք, ինչը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Էլեկտրակապի միջազգային միությունը հանրապետությանը չի հատկացրել առանձին կոդ:

Նշվում է, որ սրանից առաջ՝ 2010 թվականին, ռուսական հեռախոսային կոդին անցում էր կատարել Աբխազիան:

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ այս օրն է մեկնարկել Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը:

Տեսանյութեր

Լրահոս