Բաժիններ՝

Պենտագոնի ռազմաբազաներում անկում է ապրել էրոտիկ ամսագրերի պահանջարկը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի ղեկավարությունը որոշել է դադարեցնել համայն աշխարհում ամերիկյան ռազմաբազաների վաճառակետերում էրոտիկ ամսագրերի վաճառքը՝ կապված դրանց պահանջարկի անկման հետ:

Այդ մասին հայտարարել է ամերիկյան ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի բազաներում էրոտիկ ամսագրերի վաճառք իրականացնող պենտագոնյան Exchange Service գործակալության ներկայացուցիչ Ջադ Էնսթին:

Վերջինիս խոսքերով՝ օգոստոսից 1-ից դադարեցվել է ընդհանուր առմամբ 891 անուն ամսագրի վաճառք, որոնցից 48-ը դասվում է «չափահասների համար» կատեգորիային: Ընդ որում, վաճառակետերից անհետացել այնպիսի հայտնի ամսագրեր, ինչպիսիք են Playboy-ը և Penthouse-ը:

Էնսթին հավելել է, որ 2012 թվականի վաճառքի ցուցանիշները գրանցել են 18.9 տոկոսանոց անկում՝ համեմատած 2011 թվականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս