Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիային կհատկացնի 195 միլիոն դոլարի հավելյալ հումանիտար օգնություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ևս 195 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է ցուցաբերելու Սիրիային: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Վերջինիս տարածած հաղորդագրությունում նշված է, որ Իդ ալ-Ֆիթր տոնի հետ կապված՝ Օբաման հայտարարել է, որ Սիրիային հատկացվելու է ավելի քան 195 միլիոն դոլարի հավելյալ հումանիտար օգնություն:

Պետդեպարտամենտն ընդգծել է, որ այդ օգնությունը կօգնի փրկել մարդկանց կյանքեր՝ հատկացնելով սննդամթերք, բժշկական ծառայություններ և առաջնահերթ օգնություն նրանց, ովքերը ներքաշված են շարունակվող հակամարտության մեջ:

Պետդեպարտամենտը հավելել է, որ Սիրիայում ճգնաժամի սկսվելուց հետո այդ երկրին ամերիկյան օգնության ծավալը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար՝ ներառյալ հավելյալ այս վերջին օգնությունը: ԱՄՆ-ը հումանիտար օգնություն է ցուցաբերում Սիրիայի բոլոր 14 մուհաֆազներում (նահանգ) 3.5 միլիոն մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս