Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել քննչական ապարատում

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Հակոբյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, Թաթուլ Շուշանյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ: Իսկ Արաբկիրի քննչական բաժնի պետ Վարդան Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս