Բաժիններ՝

Թուրքիան փոխել է Բաքվում իր ռազմական կցորդին

Asker Haber-ի փոխանցմամբ՝ օգոստոսի առաջին օրերին Անկարայում անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) որոշմամբ՝ բրիգադի գեներալ Նևզաթ Թաշդելերը ազատվել է Թեքիրդաղի նահանգի Չերքեզքյոյ շրջանում գտնվող 3-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդ:

Նշվում է, որ Նևզաթ Թաշդելերի ավագ եղբայր, բանակի գեներալ Հուսեին Նուսրեթ Թաշդելեր, որը պաշտոնաթող արվեց YAŞ-ի նիստում, 2007 թվականի Ումրանիեի հարձակման դատական գործով («Էրգենեքոն») դատապարտվել է ցմահ ազատազրկման և ուղարկվել է Սիլիվրիի բանտ:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թաշդելեր եղբայրների միջև տարիքային տարբերությունը կազմում է 15 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս