Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնին հատկացրել է 100 միլիոն դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան հայտարարել է Նյու Յորքում բազավորված ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնի կարիքների համար 100 միլիոն դոլար հատկացնելու մասին: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Վերջինիս խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում և մասնավորապես ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում ունեցած ծանրակշիռ ներդրման համար:

ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնը ստեղծվել է 2011 թվականին, նրա գործունեությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և տվյալ ոլորտի սպառնալիքներին անդամ երկրների հակազդելու պոտենցիալի ընդլայնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս