Էրդողանն Օբամայի հետ քննարկել է Սիրիայի ու Եգիպտոսի հարցերը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Թուրքիայի վարչապետական ապարատի մամլո կենտրոնի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Սիրիայի ու Եգիպտոսի հարցերը:

Էրդողանն ու Օբաման կարևորել են սիրիական միասնական ընդդիմությանն աջակցելը և միևնույն ժամանակ անհանգստություն են հայտնել այդ երկրում օտարազգի ծայրահեղականների ներկայության կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել Եգիպտոսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմանի համագործակցության ընդլայնման հարցը: Օբաման Ռամադանի կապակցությամբ շնորհավորել է թուրք ժողովրդին և Էրդողանին:

Տեսանյութեր

Լրահոս