Հայկական գինին նոր շուկաներ է գրավում
Հայկական արտադրության գինին այս տարի բավական նոր շուկաներ է գտել իր համար: 2013թ-ի առաջին կիսամյակում արտահանվել է 1 մլն 186.2 հազար լիտր, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած աճը՝ 61.7%: Հայ արտադրողներն արդեն արտահանում են իրականացրել Միացյալ Թագավորություն (270 լիտր), Նոր Զելանդիա (252 լիտր), Ուկրաինա (7.8 լիտր), Գերմանիա (17.3 լիտր), Իսպանիա (2.6 լիտր), Իտալիա (32.4 լիտր), Կանադա (11.3 լիտր), ԱՄՆ (522 լիտր), Չիլի (1.6 լիտր), ՌԴ (19.4 լիտր), Ֆանսիա (20 լիտր) և Վրաստան (18 լիտր):
168.am-ի հետ զրույցում Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ գինու արտահանման ծավալները հետզհետե կմեծանան: Նրա խոսքով՝ ՀՀ մատակարարները շատ ինտենսիվ աշխատում ռուսական շուկայում ու փորձում են գինու արտահանման ծավալները մեծացնել:
Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ շուտով մրցույթ կանցկացվի «Հայկական գինու» բրենդինգն անելու համար, կստեղծվի գասենյակ և առաջին ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները, Շանհայինն է:
Ըստ Հարությունյանի՝ Հայաստանի գինի արտադրողների թիվը հետզհետե ավելանում է, մասնավորապես՝ անցած տարվա 50-ի փոխարեն այսօր ունենք 55 արտադրող ընկերություններ: