Yahoo-ն ներկայացրել է իր նոր լոգոտիպի առաջին տարբերակը
Ըստ ընկերության մարքետինգի գծով տնօրեն Քեթի Սէվիտտի, Yahoo-ի նոր լոգոտիպը կարտացոլի ընկերության ավանդական ոգին` ուրախ, աշխույժ և բարեկամական:
Ամերիկյան ինտերնետ-ընկերությունը մշակել է իր նոր լոգոտիպի առաջին տարբերակը` ընկերության ռեբրեդինգի շրջանակներում: Այս մասին գրում է Digit.ru-ն:
Ինչպես կորպորատիվ բլոգում գրել է ընկերության մարքետինգի գծով տնօրեն Քեթի Սէվիտտին, Yahoo-ն կներկայացնի իր նոր ապրանքանիշի գրաֆիկական լուծումը մեկ ամսից: Սակայն մինչ այդ, այսօրվանից սկսած՝ այն կցուցադրի նոր լոգոտիպի տարբեր տեսակները:
Ընկերության նոր լոգոտիպը կրկնօրինակում է նախկինի գույնն և հիմնական կազմը տառերը: