Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկել է մասնակցել TAP նախագծին. Yeni Asya

Haqqin.az պորտալը, վկայակոչելով թուրքական Yeni Asya թերթը, հայտնում է, որ Բաքուն Ռուսաստանին առաջարկել է մասնակցել «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծին, ինչը պորտալը որակել է որպես «սենսացիա»:

Թերթը գրում է, որ Բաքուն նման քայլի է գնացել՝ նվազեցնելու համար Արևմուտքի հետ Ադրբեջանի էներգետիկ նախագծերի իրագործումից բխող Ռուսաստանի անհանգստությունը:

Թերթը գրում է, որ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը ժամանել է Բաքու, ուր և ստացել է տվյալ առաջարկը: Թերթի պնդմամբ՝ Ադրբեջանի տվյալ դիրքորոշումը միտված է «Ռուսաստանի հանդարտեցմանը»:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 28-ին «Շահ Դենիզ» կոնսորցիումը պաշտոնապես ընտրեց «Անդրադրիատիկ» (Trans Adriatic Pipeline, TAP) գազատարի նախագիծը՝ նույնանուն գազային հանքավայրի գազը Եվրոպա արտահանելու համար:

Տեսանյութեր

Լրահոս