Հայաստանի ու Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառության ծավալը պետք է հասցվի մեկ միլիարդ դոլարի
                                    Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստան-Իրան Համատեղ առևտրային պալատի ղեկավոր Լեոն Ահարունյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանն Արաքս գետի վրա համատեղ կառուցելու են 170 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան:
Նա մանրամասնել է, որ հայկական մասնաբաժինը կազմելու է 80 մեգավատտը, իսկ իրանական մասնաբաժինը՝ մնացյալ 90 մեգավատտը: Նա ընդգծել է, որ ներկայումս երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է ավելի քան 380 միլիոն դոլար, ինչի ավելի քան 90 տոկոսը կազմում է իրանական ապրանքների ներկրումը:
Ահարունյանը հավելել է, որ չնայած Իրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին՝ պլանավորված է Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև մեկ միլիարդ դոլարի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    