Բաժիններ՝

Ճապոնիան ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր խոշորագույն ռազմանավը (տեսանյութ)

Sky News-ի փոխանցմամբ՝ Ճապոնիան ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր իր խոշորագույն ռազմանավը: «Իձումո» անվանմամբ նավը պաշտոնապես նախատեսված է 14 ուղղաթիռ փոխադրելու համար:

Սակայն փորձագետներն ընդգծում են, որ 250 մետրանոց թռիչքուղով ռազմանավը հեշտությամբ կարող է վերածվել հզոր ավիակրի, ինչն անհանգստացրել է Ճապոնիայի հարևաններին: Ուղղաթիռակրի երկարությունը կազմել է 248 մետր, լայնությունը՝ 38 մետր, ջրատարողությունը՝ 24.000 տոննա:

«Իձումոյի» ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2009 թվականին, սակայն նրա հայտնվելը համընկել է ճապոնա-չինական հարաբերությունների սրման ֆոնին՝ կապված Սենկակու կղզիների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031