Դմիտրի Մեդվեդևը «պրագմատիկ գործողություններ» է ակնկալում Բիձինա Իվանիշվիլից

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից ակնկալում է «պրագմատիկ գործողություններ».

«Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին բաժին է ընկել ծանր ժառանգություն: Ես կարծում եմ, որ ինչպիսի հակամարտություններ էլ որ եղած լինեն, գլխավորն այն է, ինչը կապում է մեր ժողովուրդներին՝ փոխադարձ համակրանքը և խաղաղ ապրելու ցանկությունը:

Այդ իմաստով որևէ հակամարտություն գոյություն չունի Ռուսաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև: Իվանիշվիլիի հետ հանդիպել եմ Դավոսում և կարճ զրույց ունեցել: Նա ինձ վրա թողեց պրագմատիկ մարդու տպավորություն, ով հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կարևորությունը: Մինչ այդ ես ոչ մի անգամ չէի հանդիպել նրա հետ:

Քաղաքական գործիչները պետք է լինեն պրագմատիկներ, պետք է որոշումներ ընդունեն իրավիճակին համապատասխան և թույլ չտան ճակատագրական սխալներ, փորձեն բոլոր հարցերը լուծեն օրենսդրական դաշտում՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը և ոչ թե ճնշումների կամ անդրօվկիանոսյան ինչ-որ հեղինակություններին բողոքարկելու ճանապարհով»:

Մեդվեդևի այս հարցազրույցը համընկել է 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի 5-ամյակի նախօրեին:

Տեսանյութեր

Լրահոս