Բաժիններ՝

Ռուսաստանի ողջ տարածքում ստեղծելու են արտաքսման ենթակա ներգաղթյալների ճամբարներ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը (ФМС) մտադիր է երկրի ողջ տարածքում ստեղծել տասնյակ հատուկ հիմնարկներ՝ ապօրինի ներգաղթյալներին դրանցում պահելու համար:

ФМС-ն արդեն իսկ պատրաստել է համապատասխան նախագիծը, ինչը հրապարակվել է regulation.gov.ru պորտալում: ФМС-ն առաջարկում է ստեղծել հատուկ հիմնարկների ցանց՝ դրանցում պահելու համար այն օտարազգի քաղաքացիներին, որոնք դատարանի որոշմամբ ենթակա են Ռուսաստանի սահմաններից արտաքսվելու կամ վտարվելու:

Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 83 հիմնարկի ստեղծման մասին: Տվյալ հիմնարկների նորմալ գործունեության համար նախատեսվումէ գերատեսչության հաստիքը հասցնել 4661 աշխատակցի: Ներկայումս Ռուսաստանում գործում է 21 հատուկ ընդունարան, ուր, ի թիվս այլոց, պահվում են նաև ապօրինի ներգաղթյալներ:

Այդ հատուկ հիմնարկները ենթարկվում են ՆԳՆ-ին, սակայն 2014 թվականի հունվարի 1-ից ապօրինի ներգաղթյալներին պահելուն առնչվող բոլոր հարցերն անցնում են ФМС-ի իրավասության տակ: Այս տեղեկատվությունը հայտնվեց այն բանից հետո, ինչ հուլիսի վերջին մոսկովյան շուկաներում սկսվեցին զանգվածային ստուգումներ, ինչի արդյունքում ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ:

Մոսկվայի երեք հատուկ ընդունարաններում վերջացել են ներգաղթյալների համար նախատեսված տեղերը, ինչի համար էլ ձերբակալվածներին հարկադրված են եղել տեղափոխել վրանային ճամբար: Այդ ստուգումներն իրենց հերթին սկսվեցին հուլիսի 27-ին Մոսկվայի արևմուտքում դաղստանցի առևտրականների ու ոստիկանների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս